Եղիշե Պետրոսյանը դեռ անկողնային վիճակում է, Անդրիաս Ղուկասյանն էլ շարունակում է հացադուլը. ՓաստաբանAysor.am-ը գրում է.

Երգահան Եղիշե Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ:

«Դեռ անկողնային վիճակում է, նրա առողջական վիճակում որևէ դրակայն փոփոխություն չկա»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վարոսյանի խոսքով՝ Եղիշե Պետրոսյանի ձերբակալման որոշումը վիճարկվել է. «Այդ կապակցությամբ բողոք ենք ներկայացրել դատարան»:

Նշենք, որ Եղիշե Պետրոսյանը մեղադրվում է զանգվածայաին անկարգություններ կազմակերպելու մեջ:

Երվանդ Վարոսյանը, ով նաև Անդրիաս Ղուկասյանի փաստաբանն է, ասաց, որ իր պաշտպանյալը դեռ շարունակում է հացադուլը:

«Ղուկասյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է, հացադուլը չի դադարեցրել, վիճակը նույնն է, դեռ ցավեր ունի»,-ասաց  Ե. Վարոսյանը:

Նրա խոսքով՝ Անդրիաս Ղուկասյանին կալանավորելու մասին որոշումը նույնպես բողոքարկվել է:

Անդրիաս Ղուկասյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել