Կաթոլիկներն այսօր ողջ աշխարհում նշում են Հիվանդի միջազգային օրը, երբ 1991 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդ Պապին ախտորոշեցին Պարկինոսյան հիվանդությամբ: Մեկ տարի անց` մայիսի 13-ին, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը հայտարարեց Հիվանդի միջազգային օր: Առաջին անգամ այս օրը նշվել է 1993թ.-ի փետրվարի 1-ին: Սակայն այնպես չէ, որ մինչ այդ թվականները մարդիկ ապրել են առողջ` զերծ տարատեսակ հիվանդություններից: Թե ինչ է կատարվոմ աշխարհում, և որոնք են հիվանդությունների առաջացման պատճառները, այս պահին կլռեմ, բայց չեմ կարող անտարբեր անցնել այն ամենի կողքով, ինչ կատարվում է մեզ մոտ` Հայաստանում: Էկոլոգիան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Օր օրի ավելանում է մահացության թիվը, նվազում` ծնելիությունը: Մարդկային կյանքը հաշվի չառնելով` բնակարաններին մոտ կառուցում են գործարաններ, շահագործում այնպիսի հանքեր, որոնք, բացի կյանքի համար մեծ վտանգ ապառնալուց, զուրկ են սանիտարահիգիենիկ պայմաններից: Տիրում է բարձիթողի վիճակ, որն առաջացնում է տարբեր հիվանդություններ, իսկ վերջին շրջանում` քաղցկեղ: Դա այն հիվանդությունն է, որը չի հայտնաբերվում իմունիտետի կողմից, քանի որ դա մարդու հիվանդ բջիջներն են: Ըստ վիճակագրության` մեզ մոտ 2011թ. բնակչության յուրաքանչյուր 100.000 մարդուց 240-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Ուռուցքով հիվանդների թիվը չի զիջում սիրտանոթային խնդիրներ ունեցողների թվին: Եթե ԱՄՆ-ում սիրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահացության դեպքերը կազմում են ընդհանուր մահացությունների 34%-ը, ապա Հայաստանում, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դրանք կազմում են ընդհանուր մահացության մոտ 50%-ը:
Հ.Գ. Ցանկանում եմ բոլոր հիվանդ մարդկանց առողջություն ու երկարակեցություն: Բոլորը շրջապատված լինեն սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ: Միայն մեր աջակցության և ուշադրության շնորհիվ հիվանդներն ավելի արագ կապաքինվեն և իրենց ոտքով դուրս կգան հիվանդասենյակներից: Պատահական չէ, որ այսօր նաև Մեծ Պահքի առաջին օրն է, և թող Աստծո ողորմացությամբ առողջանան աշխարհի բոլոր հիվանդները:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=449024178501098&set=a.260912803978904.63019.100001805597271&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել