Tert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ը շարունակում է բլից հարցեր ուղղել հայտնի մարդկանց: Այս անգամ մեր հարցերին պատասխանում է հեռուստահաղորդավար Հակոբ Հակոբյանը, ով առավել հայտնի է Oops կեղծանվամբ:
 
-Քայլ, որին միշտ պատրաստ ե՞ք:
-Ավելին անել աշխատանքի մեջ:
 
-Ինչը՞ կփրկի աշխարհը գեղեցիկից բացի:
 
-Աշխարհը կփրկի մարդը՝ մարդկային արժեքներով:
 
-Ե՞րբ եք զենքերը վայր դնում, եթե դնում եք:
 
-Զենքերս դեռ վայր չեմ դրել: Հուսամ, որ նման բան երբեք չի լինի:
 
-Զինվո՞ր, թե՞ գեներալ:
 
-Զինվոր:
 
-Հեռախոսազանգ, որը երբեք չեք մոռանա:
 
-Երբ զանգեցին ու ասացին, որ ծնվեց քրոջս աղջիկը՝ Միլան:
 
 
 
-Կա՞ երազանք, որը շոշափելի դառնալու միտումներ ունի:
 
-Երազանքներ շատ կան և դրանցից շատերն արդեն շոշափելի են:
 
-Հատված կյանքից, որը սիրով կջնջեիք հիշողության պահոցից:
 
-2015 թվականի առաջին ամիսները:
 
-«Հեքիաթ», որը միշտ կլսեք:
 
-Անխելք մարդը:
 
-Ե՞րբ է մարտկոցը սպառվում:
 
-Երբ Instagram-ում նկար եմ տեղադրում:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել