Windows 10 Anniversary օպերացիոն համակարգի նորացված տարբերակում խոցելիություն են հայտնաբերել: The Inquirer պարբերականը նշում է, որ ոչ բավարար պաշտպանվածությունը ցանցահեններին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ համակարգչին, որում նեռբեռնված է տվյալ օպերացիոն համակարգը՝ օգտատիրոջ օգտահաշվից գողանալով մուտքանունն ու գաղտնաբառը:

Խոցելիության հետևանքով ստացված տեղեկությունը կարող է օգտագործվել նաև Microsoft-ի տարբեր ծառայություններում (Skype, Office 365, Xbox Live և այլն) օգտահաշիվները կոտրելու համար: Բացի դրանից՝ ցանացահենները, հնարավոր է, կկարողանան հասանելիություն ստանալ Cortana ձայնային օգնականին:

Տեքստում նշվում է այսպես կոչված՝ Redirect to Server Message Block հարձակման մասին: Դրա իրականացման դեպքում ցանցահենների զոհի բրաուզերը միացվում է կիբեռհանցագործների IP-հասցեին և դրա վրա տվյալներ է փոխանցում:

Նշվում է, որ Windows-ի օպերացիոն համակարգերում նման խոցելիությունների մասին հայտնի է եղել դեռևս 1997 թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել