Բռնցկամարտի աշխարհի նախկին չեմպիոնին փորձել են սպանելAysor.am-ը գրում է.

IBF վարկածով աշխարհի նախկին  չեմպիոն Չարլզ Մարտինը նախաբազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է Sportarena.ru-ն:

Բռնցկամարտիկը գտնվում է Լոս Անջելեսի հոսպիտալում:

Մարտինն ուշ գիշերը վիճաբանել է երկու տղամարդու հետ, որոնցից մեկը կրակ է արձակել 30-ամյա ամերիկացի մարզիկի ուղղությամբ: Մարտինին հիվանդանոց են տեղափոխել դեպքի վայր ժամանած ոստիկանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել