Tert.am-ը գրում է.
Lragir.am լրատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը հաղորդագրություն է տարածել, որ Ոստիկանությանը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին։ Լրագրողը նաև նշում է, որ Սարի թաղում բռնություն կիրառած քաղաքացիական հագուստով անձանցից մեկի կողմից ինքը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում սպառնալիքներ է ստացել։
Թեհմինե Ենոքյանի տարածած հաղորդագրությունը ներկայացվում է ամբողջությամբ.
«Հարգելի ՀՀ ոստիկանություն ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, որտեղ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնաբերվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել և սադրել են Հուլիսի 29-ին սարի թաղում, դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիներին: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր <<Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ>>:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



