Երբ հանրապետական մասշտաբի որևէ ներքին կամ արտաքին ցնցումից հետո պաշտոնանկությունները տեղի են ունենում կադրային երկրորդ, երրորդ էշելոններում, նշանակում է իշխանությունը հետևոււթյուններ է անում ինքն իր համար թույլ օղակներն ուժեղացնելու նկատառումով: Երբ պաշտոնանկությունները կատարվում են առաջին դեմքերի, ոլորտային պատասխանատուների մակարդակում, նշանակում է փորձ է արվում հետևություններն անել քաղաքականություն փոխելու վերանայելու, երբեմն բարեփոխվելու համար: "Սասնա ծռեր"-ի տղաների կողմից զենքը վար դնելուց հետո պաշտոնանկությունները առայժմ միայն կատարվում են երկրորդ, երրորդ մակարդակով:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/830923163705908
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



