Այս շաբաթ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերը բավականին ակտիվ էին:
Լիլիթ Հովհաննիսյանն իր էջում կիսվել էր Կոկո Շանելի մտքերից մեկով.
«Զսպիր քեզ, երբ վիրավորված ես, և տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը. Կոկո Շանել»:
Իսկ շաբաթվա վերջում երգչուհուն հետաքրքրել էր մի անանուն հեղինակի կողմից ասված հետաքրքիր արտահայտություն.
«Քար նետել կարելի է կնոջ վրա միայն այն դեպքում, երբ այդ քարը ԹԱՆԿԱՐԺԵՔ է: …Անանուն հեղինակ»: 

Դերասան Անդրանիկ Հարությունյանը մտածում էր առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին.
«Ժողովուրդ, թեկնածությունս ուզում եմ դնեմ, ի՞նչ կասեք, արժի՞, թե՞ չէ»: 

 Արտակ Վարդանյանն էլ իր ընկերների հետ կիսվել էր հետևյալ մտավախությամբ.
«Ուզում եմ Հայաստանում մոտոցիկլետ քշեմ, բայց վախենում եմ երթևեկությունից»:

 Այս շաբաթ ինչ-որ բան վրդովվեցրել էր  Անդրեին, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր. 
«Շների հետ փորձում եմ լեզու գտնել, որ քիչ հաչան հետևիցս: Մեր թաղի գամփռի չափ էլ չկա՞ք, որ դեմս ասեք: Ինչևէ, միշտ սիրել եմ հաչոցները ձեր…»:

Լուսանկարները` Անդրեի, Լիլիթ Հովհաննիսյանի, Արտակ Վարդանյանի, Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջերից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել