«Այնքանով, որքանով օրենքը նախատեսում է դիմումը հետ վերցնել, Պարույր Հայրիկյանն այդ գործառույթից օգտվել է: Մոտ 15 րոպե առաջ ենք դիմել ՍԴ՝ դիմումը հետ վերցնելու որոշումով»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ խոսելով Պարույր Հայրիկյանի՝ ՍԴ դիմումը հետ վերցնելու մասին:
Ապա ավելացրեց, որ որպես քաղաքացի ինքը հետևյալ կերպ կարող է մեկնաբանել Հայրիկյանի որոշումը. Հայրիկյանի առջև դրված էր երկու խնդիր՝ նախագահի թեկնածու Հայրիկյանի և քաղաքական գործիչ Հայրիկյանի խնդիրը, ով 1980-ականներից սկսած պայքարում էր անկախ ու ազատ երկրի համար:
«Կարծում եմ` նրա մեջ քաղաքական գործիչ Հայրիկյանը հաղթեց նախագահի թեկնածու Հայրիկյանին: Ես դա Ձեզ որպես ընտրող եմ ասում»,- ասաց Պ. Հայրիկյանի փաստաբանը:
Ցանկացած բժշկի, որ պատմեք սրա մասին, միանգամից կհաստատի, որ անձը տառապում է անձի երկվությամբ (раздвоение личности) : Հենց այդ պատճառով է որ վերջինս անընդհատ դիմում էր ու դիմումը հետ էր վերցնում, ֆեյսբուքում ստատուս էր գրում, ապա 2 րոպե հետո ջնջում ու հակառակը գրում: Հայրիկյանների միջև պայքարը շարունակվում է: