Վերջին տարիներին գնալով ավելի է տարածվում Գարեջրի միջազգային օրը՝ այդ խմիչքի բոլոր սիրահարների ամենամյա ոչ պաշտոնական տոնը, որը նշվում է օգոստոսի առաջին ուրբաթ օրը: Տոնի հիմնադիրը ամերիկացի Ջեսս Ավշալոմովն է՝ բարի տերը, որը ցանկացել է այդ կերպ ավելի շատ այցելուների գրավել իր հաստատություն:

Տոնն առաջին անգամ նշվել է 2007 թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կրուզ քաղաքում և մի քանի տարի ունեցել է ֆիքսված ամսաթիվ՝ օգոստոսի 5-ը, բայց տարածվելու հետ մեկտեղ փոխվել է նաև տոնի ամսաթիվը. 2012 թվականից այն նշվում է օգոստոսի առաջին ուրբաթ օրը:

Այսօր բացի ԱՄՆ-ից՝ Գարեջրի օրը նշվում է Եվրոպայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների, Ասիայի և Աֆրիկայի շատ երկրներում:

Արդեն ավանդաբար, Գարեջրի միջազգային օրվա գլխավոր միջոցառումներն անցկացվում են փաբերում, բարերում և ռեստորաններում, որոնք բաց են լինում մինչև առավոտ. տոնի գլխավոր ավանդույթն է՝ հնարավորինս շատ գարեջուր խմել: Կազմակերպվում են նաև տարբեր թեմատիկ երեկույթներ, վիկտորինաներ, խաղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել