Եվ այսպես մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի հերթական առաջնությունը.ինչ կարևոր խնդիրներ կան մեր առաջնությունում.նախ առաջին հերթին կայունություն.պետք է նվազագույնի հասցնել այն հանգամանքը,որ առաջնության ընթացքում կարող է որևէ թիմ ֆինանսական խնդիրների պատճառով լքի այն՝ առաջացնելով բազմաթիվ լուրջ հարցեր թե ֆեդերացիայի կազմակերպիչների,թե ֆուտբոլասերների մոտ,երկրորդ նվազագույնի հասցնել ակումբից ակումբ տեղափոխվելու ֆուտբոլիստների հոսքը,այդ պատճառով ֆեդերացիան կարող է սահմանել հստակ ժամկետներ և երրորդ Հայաստանում ստեղծել նոր ակումբներ,մեր հանրապետությունում բոլորս էլ գիտենք խոշոր կայացած ձեռնարկատերեր կան,որոնք կարող են ճիշտ և ճկուն ներդրումների միջոցով իրենց և օգուտը քաղել և զարգացնել հայկական ֆուտբոլը և չորրորդ զարկ տալ մանկապատանեկան ֆուտբոլին:

Հ. Գ. Ֆուտբոլը նաև պահանջում է նվիրում,խաղի նկատմամբ լուրջ վերաբերմունք և նույնիսկ ես կասեի թասիբ,որքան էլ դա տարօրինակ հնչի:Օրեր առաջ,երբ ,,Ալաշկերտը,, չեմպիոնների լիգայի պատասխան խաղում զիջեց Թբիլիսիի ,,Դինամոյին,,Աբրահամ Խաշմանյանը ,,Ֆուտբոլի ժամը,,հաղորդաշարում հանդես եկավ և մեր ակումբի պարտության գլխավոր պատճառներից մեկը նշեց ֆինանսների սղությունը,կարճ ասած ֆուտբոլիստը ցածր է վարձատրվում և չի մտածում նույնիսկ համապատասխան սանդղակից վեր բարձրանալու մասին:Խորին հարգանք տածելով Աբրահամ Խաշմանյանի նկատմամբ այս հարցում համամիտ չեմ,սպորտում,այդ թվում ֆուտբոլում բազմաթիվ փաստեր կան,երբ մարզիկները,ակումբները նաև ոչ հանրահայտ, հաջողության են հասնում նվիրվածության,բարոյահոգեբանական կամային բարձր որակների դրսրևորման արդյունքում,այնպես որ կոպիտ ասած եթե ֆուտբոլիստը ,,թասիբի,, ընկնի կամ ակումբը հաջողությունները սպասեցնել չեն տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել