Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ դառնալ ԵՄ-ի անդամ.

«Թուրքիան իր ներկայիս վիճակով չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ։ Դա առաջին հերթին վերաբերում է նրան, որ վերստին խոսում են մահապատիժը վերականգնելու մասին։ Դա կհանգեցներ բանակցությունների անհապաղ դադարեցմանը։

Բանակցությունների դադարեցման համար անհրաժեշտ է ԵՄ-ի բոլոր անդամների համաձայնությունը։ ԵՄ-ն Անկարայից ակնկալում է անհրաժեշտ բոլոր պայմանների կատարում։

ԵՄ-ը պնդում է իր դիրքորոշումը և չի կարող հրաժարվել մարդու իրավունքների հարցերում իր տեսանկյունից և հակաահաբեկչական օրենքից»։ Յունկերը դրա հետ մեկտեղ կոչ է արել շարունակել Անկարայի հետ երկխոսությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել