Արթուր Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է։
Պաշտպանը նշեց, որ Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։
Արթուր Սրագսյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ, Արայիկ Պապիկյանը պատասխանեց, որ ցանկացած պահի դա հնարավոր է:
Ա. Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



