Հավանաբար քչերը գիտեն, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանի բեմական հագուստների մեծ մասի հեղինակը հենց ինքն է:

Երգչուհին այժմ փորձում է իրեն դրսևորել նորաձևության  ոլորտում և հնարավորություն ընձեռել իր ոճը սիրողներին ևս կրել իր մոդելավորած զգեստները: Այս և այլ հարցերի շուրջ ArmStar.am – ը զրուցեց Անահիտի հետ:
-Անահիտմի փոքր պատմեք Ձեր նոր բիզնեսի  մասինորը պատրաստվում եքբացել... :
- Իմ մոդելավորած զգեստների խանութն ունենալու ցանկություն վաղուց կար և ուշ թե շուտ դա պետք է անեի: Սկզբնական շրջանում կգործի միայն փոքրիկ ատելիեն, որտեղ արվելու են հագուստի հետ կապված  տարբեր աշխատանքներ՝ սկսած ուղղակի հագուստի ձևափոխությունից մինչև կարելու պատվերներ:  
Ես այնտեղ կունենամ իմ առանձնասենյակը, որտեղ կլինեն իմ էսքիզները: Նրանք, ովքեր կցանկանան անհատական հագուստ պատվիրել հենց ինձ մոտ, կմոտենան ինձ, կընտրենք կտորը և, ամենայն հավանականությամբ, կկարենք երեկոյան զգեստներ:
Երգչուհին նշեց, որ իր հագուստները հեղինակել է դեռ դպրոցական տարիներից:
-Իմ բեմական հագուստների մեծ մասը ես եմ մոդելավորել, ապա դրանք կարել են դերձակները: Անգամ ունեմ դպրոցական հագուստներ, որոնք ես եմ կարել:
-Անահիտ, կարծես թե սերը մոդելավորման և նորաձևության աշխարհի հանդեպ մեծ է եղել վաղուց, այդ դեպքում  ինչու՞  որպես  մասնագիտություն չընտրեցիք հենց այդ ճյուղը:
-Քանի որ 10 տարեկանից նաև երգել եմ, մեծ ցանկություն ունեի  հանդես գալ որպես երգչուհի: Այժմ, երբ երգարվեստում ավելի ամուր եմ կանգնած, որոշեցի ավելի լուրջ  զբաղվել  իմ հոբբիով:
-Իսկ պատվիրատուներ արդեն ունե՞ք, և արդյո՞ք նրանց մեջ կան հայտնի մարդիկ:
-Պատվիրատուները դեռևս ուղղակի քաղաքացիներ են, իսկ հայտնիներից  5-ի հետ ես  ֆոտոշարք կանեմ, որից հետո  այդ հագուստները կնվիրեմ նրանց: Առաջարկն իմն է եղել:
- Ի՞նչ եք կարծումՀայաստանում   <<աշխատո՞ղ>>  են նման կարի արտադրամասերը:
-Եթե վերցնենք միայն ատելիեն, ապա կարծում եմ, որ այն շատ լավ կաշխատի: Իսկ ինչ վերաբերվում է իմ դիզայներական աշխատանքներին, ապա դա ճաշակի հարց է:
-Հետաքրքիր է, իսկ առիթ եղե՞լ է խորհրդակցել մեր դիզայներների հետ:
-Այո, իհարկե, զրուցել եմ Արևիկ Սիմոնյանի,Արամ Նիկոլյանի, Ֆաինայի հետ: Ասել եմ, թե ինչ եմ ուզում ձեռնարկել, և նրանք պատրաստ են իրենց խորհուրդներով  լինել կողքիս: Սակայն այդ խորհուրդները կապ չունեն հագուստի մոդելավորման հետ: Դրանք միայն վերաբերվում են բիզնեսի հարցերին:
  -Բնականաբար յուրաքանչյուր բիզնես հետապնդում  է շահույթայս fashion-studiօ-նառաջին հերթին բիզնե՞ս էթե …

-Բիզնես, նախասիրություն և սիրած աշխատանք: Ատելիեն կգործի Սպենդիարյան 5 հասցեում: Այն կբացվի արդեն մեկ շաբաթից: Սակայն <<բացում>>, որպես այդպիսին, չենք անի: Ատելիեն հատուկ անուն դեռ չի ունենա, սակայն դրսից դիզայնով այն կտարբերվի և բոլորը կհասկանան, որ այն իմն է:

Այս աշխատանքներն ավարտելուց հետո նոր կսկսենք զբաղվել իմ խանութի հարցերով, որն արդեն կկոչվի իմ անունով:

Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել