4d885cb52465Araratnews.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»` հայտնել է AS-ը:

Նշվում է, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ցեզարի Կուխարսկին ներկայումս բանակցում է «արքայական ակումբի» ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ նշվում էր, որ մյունխենյան ակումբը պետք է վերանայի Լևանդովսկիի պայմանագրի ֆինանսական կողմը, սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել: Սակայն «Բավարիայի» ղեկավարներն ու գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր չեն հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:

Մյունխենյան ակումբի հետ Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թ.-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել