Հռոմի Պապը կարող էր հրաժարական տալ նացիստական անցյալի պատճառով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀռոմի պապ Բենեդիկտոս 16-ը, ում ակնկալվող հրաժարականի մասին լուրերը րոպեներ առաջ ողողեցին առաջատար զլմները, կարող է որոշումը ընդունած լինի «նացիստական» սկանդալից հետո։
Ազգությամբ գերմանացի Բենեդիկտոս 16–ը, նույն ինքը՝ Յոզեֆ Ռատցինգերը, երիտասարդ հասակում ներգրավված է եղել Գերմանիայի նացիստական կազմակերպությունների մեջ, ու թեման հաճախակի էր շոշափվում վերջին տարիներին։ Այլ վարկածներ համացանցը դեռ չի ենթադրում։


85-ամյա Բենեդիկտոս 16-ը ստանձնեց Հռոմի Պապի պարտականությունները 2005-ի ապրիլին՝ Հովհաննես Պողոս Երկրորդի մահվանից հետո։ Այն ժամանակ նա 78 տարեկան էր՝ նորագույն պատմության ամենատարեց պապերից մեկը։ Հրաժարականի պատճառները դեռ չեն հաղորդվում։
Իտալական ANSA-ն հայտնում է, որ պաշտոնապես որոշման մասին կհայտարարվի փետրվարի 28-ին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել