Panorama.am-ը գրում է.
Երիտասարդ հեղինակ Անի Մնացականյանն իր առաջին գիրքը՝ «Աստիճաններով դեպի սեր», հրատարակել է սեփական միջոցներով: Շնորհանդեսը կայացել է մոտ մեկ ամիս առաջ:
«Որևէ մեկին չեմ դիմել աջակցություն ստանալու համար՝ նախ ավելորդ դժվարություններից խույս տալու համար, երկրորդ՝ դաշտում կան մարդիկ, ովքեր ավելի շատ աջակցության կարիք ունեն: Հաջորդ գրքի դեպքում այս սխալը կուղղեմ»,- ասաց նա:
Գիրքը տպագրվել է 300 օրինակով, մինչև այժմ վաճառվել է 40 օրինակ, 60 օրինակ հեղինակը նվիրել է բարեկամներին:
«Ամենամեծը հենց վաճառքի խնդիրը է: Դա ընկնում է գրողի ուսերին, ինչից գրականությունը տուժում է»,- նշեց երիտասարդ հեղինակը:
Ասուլիսին ներկա գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, որպես գրաքննադատ, հրատարակիչ ուշադիր հետում է հրապարակումներին, որոնք լինում են թերթերում, կայքերում:
«Չի եղել դեպք, երբ տեսնում մարդու, ով պատրաստ է գրքի, առաջարկ չանեմ, որ գիրքը ներկայացնի հրատարակման: Սա առաջին՝ տաղանդի չափանիշը: Երկրորդ՝ մարկետինգի գործոնը, օրինակ գրողներ կան, որոնց գործունեությունը, շրջապատը, գրականության տեսակը հաշվի առնելով գիտես, որ իր գիրքը տպելով՝ քանի օրինակ մոտավորապես կվաճառվի»,- նշեց նա՝ հավելելով, որ Անիի բանաստեղծությունները կարդացել է, չի տեսել գրքի պատրաստ վիճակ, որպեսզի նմանատիպ առաջարկ անի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



