3840902_36ead870
    Գունավոր խաղալիքն իմ մանկական անփույթ շարժումների անկանոն ռիթմի տակ թռչում էր մի ձեռքիցս մյուսը, ու իմ փոքրիկ ափերի մեջ վարդի պես բացվում էր ծիածանը: Խաղալիքը կանխազգում էր, որ մի օր էլ չի բացվելու կամ բացվելու է, բայց բոլորովին ուրիշ երանգների մեջ: Սևից բաց մոխրագույն. միջով մկնիկն է անցնելու՝ միայնակ ու տխուր մկնիկը:
    - Մանտուր էդ խաղալիքը իրենքեզ նորից կառնենք:
    Երեխան լացում էրգույնզգույն ծիածանի պատրանքը նրան էլ էր դուր եկելԲայց ես էլ էի երեխաԵս գլուխս կախ նստեցի մեքենանմեծի պես ժպտալով՝ նրանք իմ մեջ սպանեցին լացելու ցանկությունըորովհետև ես էլ էի մեծ ու ընդօրինակելով նրանց ժպիտը՝ խաղալիքը պետք է տայի ինձնից փոքրին:
    Տանը սպանված կենդանիներ կանՊատին մեծ արջ կաԵրախը բացել էիսկ մի մատ խորքից մեռած թռչուններն ենԷնպես են պատին մեխվածոնց որ կենդանի լինենոնց որ ոչ ոք նրանց սպանած չլինիու ոնց որ արջն ու ծիտը միևնույն հարթության վրա գտնվող երկու անմեղ էակներ լինեն՝ երկուսն էլ անզորՄիայն մի տարբերությամբարջը բացել է երախըերևում են ժանիքներըդու նայում եսգիտես, ահա, միայն մի վայրկյանու նա մեխած ձեռքով կջարդի պատըկկանգնի քո ու հորդ միջև ու վերջ… վերջ քո ընտանիքին՝ հորդմորդ ու հորեղբորդՈւ առհասարակ սենյակում գլուխդ պտտվում էորովհետև իրար հաջորդող կենդանիների դիերը խեղդում են քեզՍենյակի մեջտեղում կենդանիների տերն է`կարմիր բլուզովգլուխը վերևում ճաղատ էներքևում՝ ծոծրակին,ալիքվում են սպիտակ մազերըԴեմքի վրա երկու կանաչ կետ կանուրբ ու բարակ մի գիծ ծալքի պես իջնում է երեսի վրայովՀորս ասում եմ.
    - 
Պապես էլ եմ Ռոմիկ ապերի սենյակից ուզում:
    Հայրս լարված ժպտում է: 
    Տարիներ անց Ռոմիկ ապերի տանը ոչինչ չի փոխվումԾտերը նույն սառնասրտությամբ պատին տարածում են իրենց անմեղ մարմինըմինչդեռ ամբողջ լայնությամբ պատը գրաված արջը երախը բացել ու ծիծաղում էսպիտակ ժանիքները փայլում են լույսի տակՓոքր ժամանակ բերանս բացում էի արջի պեսզգում էիականջներս ոնց են ընդլայնվումվերին շրթունքս բարձրացնում էի,երևում էին մանրիկ ատամներսմատերս մեկը մյուսից հեռացնում էիմատիս ծայրերը սրվում էինգոռում էիաաաաահհհոտքերս էնպես էի շարժումասես շղթաներ քարշ տայի:
    Մեր օրերիդղյակ չտեսած մարդու համար հորեղբորս տունը իսկական դղյակ էրԻմ առաջին դղյակըորտեղ մուտքը դարպասներով էխոհանոցը բոլոր խոհանոցների պես չէԷդտեղ պատրաստություն են տեսնումորովհետև մի սենյակ այն կողմ դղյակի տերն ամենայն նրբությամբամենազգայուն հոտառությամբ ընտրում է իր ճաշացանկըՍա իսկական դղյակի խիտ ու փոքր տարբերակն էերբ աղախիններին փոխարինելու է գալիս միակ սպասուհինով հորեղբորս համար և’ ճաշ է եփումև’ աման լվանումև’… գուցե հորեղբայրս ձեռքի հետ թեթևաննշան խփում է հետույքինիսկ նա ամեն դեպքումչնայած արտաքին զսպվածությանըտաք տղամարդ էու ես համոզված եմկինը ժպտում էԺպիտը հորեղբորս ձեռքի պես տաք է լինում: 
    Ծաղիկների մեջ նստած հորեղբայրս տարեցտարի ծերանում էՆա արդեն մեծ տղամարդ էջրակալած աչքերովդեմքին կարմիր գծեր են հայտնվելդեմքը սպիտակ-սպիտակ էջրի մեջ լողացող կանաչ կետերը այնքան արտահայտիչ են:
    Ժամը երեկոյան յոթն էՈրոշում եմ տեսնել նրանՀորիցս հետո քիչ բան է մնացելՄյուս հորեղբայրս հորս մահից հետո գլուխը քաշեց սեփական մարմնի մեջմոռացավ իմ գոյության մասինհետո էլ տարեցտարի մաշվեց իր պատերից ներսՄի օր հորս մորաքրոջ տանն էիդռան զանգը սղոցեց տունըփսփսոց էի լսումշշուկներ կայինպատից այն կողմ փոքր հորեղբայրս էԵրբ իմացավ ներսում եմհեռացավ առանց բառ ասելուԻսկ ինձ մի բառն էլ բավական էրՄի հիվանդ բառըՄեռած ու անզոր բառը:
Ծաղիկների մեջ նստած էր մեծ հորեղբայրս իր կարմիր բլուզովկանաչ ու ջրալի աչքերով: 
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել