Պուտինը և Ռոհանին Բաքվում կքննարկեն ռազմական համագործակցությունը. ИзвестияYerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին Բաքվում կայանալիք հանդիպման ընթացքու, կքննարկեն ռազմա-տեխնիկական համագործակցությունը. հայտնում է Известия-ն: Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ պարբերականի` իրանական կողմը հետաքրքրված է ռուսական նորագույն տեխնիկայով:

Արդեն հայտնել ենք, որ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին կայցելի Բաքու: Նա կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել