Իսկ դուք գիտեիք , որ համաշխարհային Nike ընկերության «Just Do It» կարգախոսի համահեղինակը մարդասպան Գիլմոր Գերին է: Ուրեմն Nike ընկերության կարգախոս ստեղծելու աշխատանքը ստանձնել էր Wieden & Kennedy, ընկերությունը, որի հիմնադիրներից մեկը՝ Դեն Վիդենը անձամբ էր զբաղվում այս գործընթացով: Վերջին օրը Դենի մոտ առկա էին կարգախոսի մի շարք տարբերակներ, սակայն նրանցից և ոչ մեկը իր սրտով չէր:
Վերջնական տարբերակը ներկայացնելուց ժամեր առաջ՝ ուշ երեկոյան Դեն Վիդենը անկախ իրենից հիշեց հայտնի մարդասպան՝ Գիլմոր Գերիին,ում դատապարտել էին պահապատժի՝ Յուտայում մարդ սպանելու համար:
Մահապատիժը իրականացնելուց առաջ Գերիի վերջին խոսքերն էին «Let’s do it» (Եկեք անենք դա): Դեն Վիդենը փոխարինեց Let’s-ը Just-ով: Փաստացի կյանքի մեծ մասը բանտերում անցկացրած, մի շարք մարդկանց սպանած և գնդակահարության ենթարկված Գերին դարձավ մի մեծ ընկերության կարգախոսի համահեղինակ: Հնարավոր է, որ եթե Գերին ողջ մնար, ապա կարողանար զգալի գումարներ կորզել Nike-ից: