Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 1–ին, անդրադառնալով «Սասնա ծռերի» զենքը վայր դնելուց հետո ստեղծված իրավիճակին, հայտարարեց ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու մասին: Այս առթիվ Tert.am-ի հարցերին պատասխանում է աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։


– Պարոն Ասատրյան, այսօր հասարակության մեջ հնչող թիվ մեկ հարցը հետևյալն է՝ ի՞նչ հետևություն պետք է անի իշխանությունը, ի վերջո ամեն երկրում չէ, որ նման բան է տեղի ունենում: Դուք տեղյա՞կ եք, թե իշխանությունը ինչ է փոխելու:


- Բնականաբար դասեր պիտի քաղվեն և առաջիկայում նաև այդ ուղղությամբ կարծում եմ՝ ավելի առարկայական լուծումներ կլինեն: Յուրաքանչյուր օր տարվող աշխատանքը միտված է դրան: Ես կարծում եմ, որ այն քայլերը, որոնք իրականացվել են իշխանությունների և հանրապետության նախագահի կողմից,  միտված են իսկապես ազգային համաձայնության իշխանության ձևավորմանը և հատկապես այն բոլոր օղակների ձևավորմանը, որոնք պիտի մեր ամբողջ հասարակության լիարժեք կենսագործունեությունն ապահովեն և հասարակության բոլոր շերտերի ներկայացվածությունն ապահովեն իշխանության տարբեր օղակներում, որպեսզի այն խնդիրները, որոնք հուզում են մեր հասարակության բոլոր շերտերին, իրենց համապատասխան լուծումները ստանան: Եթե հետ եք նայում այդ քայլերը նաև իրականացված քայլն իսնտիտուցիոնալ առումով, նաև սահմանադրական բարեփոխումներն էին և հիմա արդեն համապատասխան իրավական դատի ձևավորումն է, միտված էին հենց այդ խնդիրները ինստիտուցիոնալ լուծելուն:


- Նախագահը հայտարարեց ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու մասին, առաջիկայում հնարավո՞ր են փոփոխություններ կառավարությունում: Դուք Ձեզ ազգային համաձայնության կառավարությունում տեսնո՞ւմ եք և ի՞նչ եք փոխելու ձեր ոլորտում:


- Ես կարծում եմ՝ այստեղ ոչ թե ինչ–որ մեկի ապագայի մասին է խոսքը, այլ իշխանություններն իրականացնում են այդ աշխատանքները և հետևողական են իրականացնում: Բոլոր խնդիրները պետք է ունենան ինստիտուցիոնալ լուծումներ, չեն կարող լինել բռնի ուժով լուծումներ, որովհետև դրանք չեն կարող լինել երկարաժամկետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել