Araratnews.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավելի քան 1400 եզդի երեխայի մահապարտ են դարձրել ահաբեկչական գործողությունների համար` հայտարարել են Իրաքյան Քրդստանի կառավարությունից:
Իրաքի առևանգված եզդիների գործերով վարչությունը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց` վերջին 2 տարվա ընթացքում փրկվել է 2600 եզդի: Սակայն իսլամիստները դեռևս գերի են պահում 3700-ին:
Բացի այդ, տարածաշրջանում հայտնաբերվել են իսլամիստների կողմից սպանված եզդիների 33 եղբայրական գերեզմաններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



