Araratnews.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Մոսուլում Իրաքի նախկին առաջնորդ Սադդամ Հուսեյնի պալատը` հաղորդել են եվրոպական ԶԼՄ-ները` հղում անելով Մեծ Բրիտանիայի ՊՆ-ին:
Նշվում է, որ ավելի վաղ ավիահարվածների իրականացմանը մասնակցել է բրիտանական երկու ռազմական ինքնաթիռներ: Նրանց թիրախն է եղել Տիգրիս գետի ափին գտնվող պալատը:
Հակաահաբեկչական կոալիցիայի տվյալներով` այդ պալատներում են տեղակայվել ԻՊ-ի ահաբեկիչները: Ենթադրվում է, որ հենց այնտեղ է գործել նաև հրամանատարական կետը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/amn-i-inkhnathirnereh-rmbakotcel-en-saddam-huseyni-naxkin-palateh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



