Բրիտանացի հետազոտողները պարզել են շների ցեղատեսակը, որի ներկայացուցիչները ամենից հաճախ են հարձակվում մարդկանց վրա: Երկրում կենդանիների հարձակումից հետո անձնական վնասի փոխհատուցման ամենաշատ հայցեր ներկայացվել են լաբրադորների պատճառով՝ հայտնում է The Independent-ը:
Ուսումնասիրությունը կատարել են Animal Friends ընկերության փորձագետները, որը զբաղվում է կենդանիների ապահովագրությամբ: Պարզվել է՝ լաբրադորները, որոնց անվանում են երեխաների լավագույն ընկեր, փոստատարի վատագույն թշնամին են. դեպքերի մոտ մեկ երրորդին մասնակցել են փոստատարները և փոստի աշխատակիցները: Լաբրադորները տղամարդկանց ավելի հաճախ են կծել, քան կանանց: 2015թ. միայն Թագավորական փոստային ծառայությունը գրանցել է 2.600 հարձակում իր աշխատակիցների վրա:
Կենդանիների հոգեբանության մասնագետ Ռոջեր Մագֆորդի կարծիքով՝ շները հարձակվում են տուն եկած անծանոթների վրա՝ նրանց ընկալելով որպես սպառնալիք ընտանիքի համար: