Հուլիսի 17-ին վիրավորված ոստիկանի վիճակը ծանր է. նրա մոտ դրական դինամիկա չի նկատվումArmlur.am-ը գրում է.

Հուլիսի 17-ի`  ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մոտ դրական դինամիկա չի նկատվում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիթ Հայթայանը:

Նա նշեց, որ  ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ տուժածներից ամենից ծանրը հենց հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել