Panorama.am-ը գրում է.
Ապրիլյան պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը, տղայի առողջական վիճակում առկա է աննշան դրական տեղաշարժ:
«Ոտքերը դեռ թույլ են, Ավետիսի հետ աշխատում են մերսող մասնագետներ: Օրական մի քանի ժամ մերսում են նրա ոտքերի, ձեռքերի մկանները: Մերսումներից հետո ոտքերը զգում է, բայց չի շարժում, ձեռքերն էլ բարձրացնում է, բայց մատները դեռ չի շարժում: Բժիշկներն ասում են, որ ժամանակ է պետք, մենք էլ սպասում ենք….», - ասաց նա:
Երկու օր առաջ Ավետիսը, ով չորս ամիս վերակենդանացման բաժանմունքից դուրս չէր եկել, սայլակով զբոսնել է հոսպիտալի բակում, ինչը բարձրացրել է նրա տրամադրությունը:
19-ամյա Ավետիսն արդեն չորս ամիս է` պառկած է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



