168.am-ը գրում է.

Մոդել եւ Հոնդուրասի Սանտա Բարբարայի դեպարտամենտի գեղեցկության մրցույթի հաղթող Կարինա Անդինոն անհայտ կորել է այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին դուրս է եկել սեփական տնից: Այս մասին հայտնել են աղջկա հարազատները:

Նրանց ասելով՝ 18-ամյա Անդինոն հանդիպման է գնացել հնարավոր աշխատանքի առիթով, վերջին անգամ նրան տեսել են Տրինիդադի մունիցիպիայում, նշել է El Heraldo պորտալը:

2014 թվականին Հոնդուրասը եւ ամբողջ աշխարհը ցնցվել էին «Միսս Հոնդուրաս» Մարիա Խոսե Ալվարադոյի դաժան սպանությունից: Տասնինը տարեկան Ալվարադոն «Միսս Հոնդուրաս» էր դարձել 2014 թվականի ապրիլին: Նա սպանվել է նույն տարվա նոյեմբերին քրոջ հետ: Սպանությունը խոստովանել Է աղջկա քրոջ ընկերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել