Galatv.am-ը գրում է.
Այսօր վաղ առավոտյան տեղեկատվություն ստացանք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել:
Ոսկեհասկում սակայն նրան բռնել են եւ հանձնել ռուս սահմանապահներին: Ոսկեհասկի գյուղապետը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ փորձում են պարզել՝ արդյոք գյուղացիներին է հաջողվել կանգնեցնել փախուստի դիմած զինծառայողին:
Հայտնի չէ նաեւ, թե արդյոք զինծառայողը զենք է կրել թե ոչ:
Այլ մանրամասներ փորձում ենք ճշտել, եւ ավելի ուշ կհաղորդենք տեղեկատվություն:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/102-21/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել