Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել


12:02 , 3 օգոստոս, 2016

Galatv.am-ը գրում է.

Այսօր վաղ առավոտյան տեղեկատվություն ստացանք, որ Գյումրիում տեղակայված  ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող  է փախուստի դիմել:

Ոսկեհասկում սակայն նրան բռնել են եւ հանձնել ռուս սահմանապահներին: Ոսկեհասկի գյուղապետը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ փորձում են պարզել՝ արդյոք գյուղացիներին է հաջողվել կանգնեցնել փախուստի դիմած զինծառայողին:

Հայտնի չէ նաեւ, թե  արդյոք զինծառայողը զենք է կրել թե ոչ:

Այլ մանրամասներ փորձում ենք ճշտել, եւ ավելի ուշ կհաղորդենք տեղեկատվություն: