Իբր սենսացիոն լուրերի շարքից։ Փորձաքննությունը բնականաբար պարզել է, որ Հայրիկյանի մահափորձի իրականացման մեջ կասկածյալներից մեկի բնակարանում հայտնաբերված նագանը հենց այն ատրճանակն է, որից կրակել են Հայրիկյանի վրա...
Լավ, բա փորձաքննությունը պարզե՞լ է, թե այդ ո՞նց է ստացվել, որ էդ նագանից արձակված գնդակներն այնքան թույլ ուժ են ունեցել, որ կես մետրից էլ քիչ հեռավորությունից չեն կարողացել ոսկորին անգամ հասնել, իսկ մյուս գնդակը անգամ չի դեֆորմացվել։
Գնալով այս պատմությունն ավելի ու ավելի է ֆարս հիշեցնում՝ ինչպես Հայրիկյանի, այնպես էլ իրավապահների համատեղ ու հետևողական ջանքերի շնորհիվ։
Կից նյութն`այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/428997400501890?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



