Ախր ազգային խնդիր է դարձել, հիվանդութիւն։
Մուրացկանութիւնն ու չարչիութիւնը։
Սպասում ենք, թէ ով պիտի գա մեզ փրկի։ Կարծէս կորցրել ենք ինքնուրոյն ոտքի կանգնելու հաւատքը։
Սկսած գիւղացուց, որ ասում է գիւղում աշխատատեղ չկայ(ոնց որ ուզեն մի ֆերմեր գայ իրենց հողերն առնի ու իրենց աշխատացնի), վերջացրած չինովնիկից, որ սրանից-նրանից փող են ուզում, որ էս էն հարցերը լուծեն, բայց քանի որ չարչի են ու մուրացկան, հազիւ իրենց անկուշտ աչքերն են հովացնում։
Ոնց որ պիտի Պողոսը կամ Պետրոսը մեզնից շատ ուզի, որ մենք լաւ լինենք։ Ինչի՞ համար, սիրուն աչքերի՞, թէ՞ Քարդաշեանի քամակի։
Ընդհանուր առմամբ, կարծէս կորցրել ենք մեր տղամարդկութիւնը, թասիբը։
Մարդ պիտի ոտքը գետնով տա ու իր համառութեամբ, խոհեմութեամբ առաջ գնայ, ոչ թէ նայի սրա նրա ձեռքին։
Սկսած անհատից, վերջացրած պետութիւնով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել