Panorama.am-ը գրում է.

Թուրք իրավապահները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից արտաքսել են ֆրանսահայ Ռիչարդ Դեմիրջիին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝  վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթին: Ըստ աղբյուրի,  ֆրանսահայը արտաքսվել է  թուրքերեն իմանալու պատճառով:

Դեպքի մանրամասները թերթին ներկայացրել է Ռիչարդ Դեմիրջիի որդին՝ Դանիել Դեմիրջին:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի օդանավակայանի մուտքի մոտ, որտեղ ոստիկանները կանգնեցրել են մեքենան և ուղևորներից, այդ թվում և Դեմիրջիից պահանջել անձնագիր: Երբ Դեմիրջին իր ֆրանսիական անձնագիրը ներկայացնելուց հետո ոստիկանների հարցերին պատասխանել է թուրքերենով, նրան հարցրել են, թե արդյոք նա թուրք է:

‪Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել