Ոչ ոք այնքան իմաստություն չունի, որ միշտ սովորի ուրիշի սխալների վրա, այնպես որ նշված բոլոր մակարդակներում էլ սխալներն անխուսափելի են:
Ուստի ոչ մարդուց, ոչ հասարակությունից, ոչ պետությունից իդեալական վարք ակնկալելն արդարացված չէ, հակառակը, միշտ պետք է հաշվի առնել, որ փորձն ունի երկու ելք հաջողված և ձախողված, և այն դեպքում, երբ ինչ-որ երևույթի հետ առաջին անգամ ես բախվում կամ նախկինում բախվել ես, բայց համապատասխան եզրակացություններ չես արել, ապա սխալվելու հավանականությունը շատ բարձր է:
Հիմա, այն փորձությունները, որոնք ապրում է հայ հասարակությունը և պետությունը կոռուպցիա, զինված ապստամբություն,մարդկանց իրավունքների ոտնահարում և այլն, աշխարհում նոր չեն, ուրիշ երկրներ դրանց միջով արդեն անցել են: Բայց մենք միշտ չէ, որ ուսումնասիրում ենք ուրիշի փորձը, փոխարենը նախապատվությունը տալիս ենք նույն սխալները նորից կրկնելուն:
Ինչ-որ մազոխիստական բան կա դրանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=955630654566147&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել