Ուշադրություն, ուշադրություն
BlogNews-ը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մեկնարկում է մի նախագիծ, որի նպատակն է հասնել նրան, որ Հայաստանում և ոչ մի դպրոցական ֆինանսի պատճառով զրկված չլինի դպրոց հաճախելու հնարավորությունից:
Հետայսու BlogNews-ը և ԿԳՆ-ն համատեղ ուժերով անհրաժեշտ պարագաներ և այլ օգնություն կտրամադրեն բոլոր այն անապահով ընտանիքներին, որոնց զավակները ինչ-ինչ պատճառներով դպրոց հաճախել չեն կարողանում:
Մենք անթույլատրելի ենք համարում 21-րդ դարի Հայաստանում ֆինանսի պատճառով դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված երեխաների գոյությունը և կանենք հնարավորը՝ խնդիրը վերացնելու համար: Իհարկե, մեր նախաձեռնած այս գործում դու էլ չպետք է անմասն մնաս, սիրելի ընթերցող: Եթե գիտես անապահով մի ընտանիք, որի զավակը հագուստ, գրենական պիտույքներ կամ այլ պարագաներ չունենալու պատճառով դպրոց չի հաճախում, խնդրում եմ իմաց տուր մեզ՝ նամակ գրելով [email protected] հասցեին: Նամակի վերնագրում նշիր «Օգնիր» բառը և նամակում պարտադիր նշիր այդ ընտանիքի հասցեն (ցանկալի է նաև հեռախոսահամարը):
Հ.Գ. Կարծում ենք՝ այս նախագիծն իրոք կենսական նշանակություն ունի, քանի որ մեր երկրի ապագան մեր որակյալ ու կրթված սերունդն է՝ առանց որի Հայաստան պետությունը գոյատևել չի կարող:



