Panorama.am-ը գրում է.

Սարադարապատցիներն այսօր հարևան՝ Արաքս, Բամբակաշատ, Այգևան գյուղերի բնակիչների հետ փակել էին գյուղից դեպի մարզկենտրոն տանող ճանապարհը: Գյուղացիների լոլիկը մնացել է դաշտերում, մթերում առայժմ չկա:

Սարդարապատում լոլիկի 200 հա ցանքատարածություն կա, բերքը հասել է: Նախորդ տարի օգոստոսի 1-ից մթերումը սկսվել էր, այս տարի դեռ չեն ընդունում:

Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բողոքի դուրս եկած գյուղացիներին խոստացել են, որ «Նոյան», ՄԱՊ, Սարգիս-Կարոլինա ընկերություններն առաջիկայում կսկեն լոլիկի մթերումները, «Արտֆուդ» գործրանն էլ այսօրվանից է ընդունում:

«Ասացին, Նոյանը վաղվանից կընդունի, ՄԱՊ-ը մի  քիչ վերանորգման աշխատանքներ ունի»,-ասաց գյուղապետը:

‪Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել