Եվրոպական Politico պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում տիրող իրավիճակը, ուր ավելի վաղ տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ, կարող է դրական ազդեցություն ունենալ Կիպրոսի խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների ելքի վրա:
Պարբերականն ընդգծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վատթարացնում է Արևմուտքի հետ հարաբերությունները, և Կիպրոսի գործարքը կարող է դառնալ նրա ձիթենու ճյուղը Բրյուսելին ու Վաշինգտոնին, դիվանագիտական շահումը ներքին հուզումների ֆոնին:
ԵՄ-ում Թուրքիայի դեսպան Սելիմ Յենելը պնդում է, որ Անկարայի համար շատ կարևոր է հասնել կիպրական խնդրի լուծմանը. «Մենք գիտենք, որ եթե մենք չպայմանավորվենք Կիպրոսի շուրջ, չի լինի առաջընթաց ԵՄ-ին անդամակցելու հարցում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



