Lurer.com-ը գրում է.

Տեխասցի գիտնականները տեսագրել են միջուկային պայթյունը, որն իրականացվել է հետազոտական ռեակտորի ներսում:

3,94 միլիվայրկյանի ընթացքում իմպուլսի հզորությունը 50-ից աճում է մինչև 1484 մեգավատ, իսկ ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիուսի 420 աստիճանի: Այս պարամետրերը բավարար չեն էլեկտրաԷներգիայի արդյունաբերական արտադրության համար, բայց կարող են ծառայել հետազոտական նպատակներով:

Պայթյունն իրականացվել է ամենամյա կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում, որոնք թույլ են տալիս գնահատել կայանքի անվտանգությունը:

Տեսագրությունը ներկայացրել է Popular Mechanics հրատարակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել