ՀՀԿ երիտ. թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր

Հետաքրքիր է, բացի խոստումներից ու ընտրությունից ընտրություն այցելություններից, ի՞նչ են արել Գյումրու համար այն մարդիկ, ովքեր փորձում են ստվեր գցել անցած 5 տարում իրականացված աշխատանքների վրա: Երկիրը փնովելու համար ստացած գրանտների մի մասն էլ դո′ւք ծախսեիք։ 
2008-2012թթ. աղետի գոտու բնակարանաշինությանը հատկացվել է 81.3 մլրդ դրամ: Կառուցապատվել է 319 729 քմ մակերես, միայն Գյումրիում՝ 2812 նոր բնակարան, 620 տուն՝ գյուղական համայնքներում և այլն: 

Տարիների ընթացքում շարունակվել է Գյումրու վերականգնման դժվարին առաքելությունը` դրա համար չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ միջոցներ և ո՛չ էլ հոգատարություն ու ուշադրություն:

Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ են զարգացման նպատակադրումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել