«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է գրանցվել Աշտարակում. 59-ամյա կնոջը գտել են իր տանը՝ փողկապով կախված։

Կնոջ ինքնասպանության մասին ահազանգել է հարեւանը՝ ասելով, որ հարեւանին  կախված են հայտնաբերել:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ դատաբժշկի հետ միասին։

Պարզվել է, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը 1957թ. ծնված Կարինե Ղալաչյանը  ինքնասպանություն է գործել՝ տան բակում գտնվող աստիճանից փողկապով կախվելու միջոցով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել