«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է գրանցվել Աշտարակում. 59-ամյա կնոջը գտել են իր տանը՝ փողկապով կախված։
Կնոջ ինքնասպանության մասին ահազանգել է հարեւանը՝ ասելով, որ հարեւանին կախված են հայտնաբերել:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ դատաբժշկի հետ միասին։
Պարզվել է, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը 1957թ. ծնված Կարինե Ղալաչյանը ինքնասպանություն է գործել՝ տան բակում գտնվող աստիճանից փողկապով կախվելու միջոցով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։