Tert.am-ը գրում է.

Տուրիզմը կտուժի Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառող. «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո երկրում ստեղծված տնտեսական մարտահրավերների մասին խոսելիս նման կանխատեսում արեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Նա նշեց, որ Հայաստանը վերջին շրջանում բարձր վարկանիշ ուներ՝ կապված Հռոմի պապի այցի, Ցեղասպանության ճանաչման հետ, սակայն հիմա, երբ վերջին իրադարձություններին «ահաբեկչություն» բնորոշումն է տրվում, զբոսաշրջության զարգացման համար խնդիր է առաջանում. Հայաստանն արդեն անվտանգ երկիր չի համարվում զբոսաշրջիկի համար։

Խոսելով օտարերկրյա ներդրումների մասին՝ Գագիկ Մակարյանը նկատեց, որ օրինակ, էներգետիկայի ոլորտում եղած ներդրումային պայմանավորվածությունները չեն չեղարկվում։ Նշեց, որ օտարերկրյա ներդրումների վրա իրադարձությունները մեծ ազդեցություն չեն ունենա։

Ըստ Գագիկ Մակարյանի՝ Ռուսաստանի հայերի նախկին տրամադրությունները, նրանց ներդրումային ծրագրերը փոփոխությունների չեն ենթարկվի, քանի որ նրանք ծանոթ են երկրում կատարվող դեպքերին։ 

Տնտեսագետը նաև նշեց, որ սփյուռքահայերի հոսքը Հայաստան չի պակասի, գուցե դեռ ավելանա. գան և տեղում ծանոթանան իրավիճակին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել