Խոյ
Բարենպաստ օր է նոր գործընթաց սկսելու համար: Ցանկացած նախագիծ արդյունքում կբերի լավ եկամուտ: Հնարավոր են ռոմանտիկ արկածներ և ուրախ հանդիպումներ վաղեմի ընկերների հետ: Երազները հարկավոր է մեկնաբանել հակառակ ձևով:
Ցուլ
Այսօր Ձեր արարքները կպայմնավորվեն պարտքի զգացումով: Չի բացառվում, որ սկսեք Ձեզ վրա վերցնել լրացուցիչ պատասխանատվություն կամ էլ սահմանափակեք Ձեր ազատությունը: Աստղերը խորհուրդ են տալիս այդքան չձգտել լինել կատարյալ: Օրինակ՝ լավ տեսք ունենալու համար Ձեզ տանջանքների մի ենթարկեք և մի վնասեք Ձեր առողջությունը:
Երկվորյակ
Աստղերը խոստանում են հաջողություներ սիրային հարաբերություններում, ընտանեկան մթնոլորտի բարելավում, եթե կարողանաք անցնել բոլոր թաքնված թակարդները: Հնարավոր է՝ լինեն նոր և հետաքրքիր ծանոթություներ: Հաճելի անդամակցությունը և ուրախ ժամանցը կօգնեն Ձեզ շեղվելու ծանր հոգսերի բեռից:
Խեցգետին
Այսօր ստիպված կլինեք հաշտվել Ձեր դրության հետ և շուտ մոռանալ այն, ինչը չհաջողվեց իրականացնել: Խորհուրդ է տրվում հանգստանալ: Ավելի շատ ժամանակ տրամադրեք ընտանիքի անդամներին: Մասնագիտական խնդիրները պետք է անցնեն երկրորդ պլան: Խստիվ արգելվում է չափից շատ ծանրաբեռնվել և ալկոհոլ օգտագործել:
Առյուծ
Հնարավոր է, Դուք մի փոքր անհանգստանում եք սպասվող իրադարձություների համար: Աշխատեք լինել զուսպ և կիսվեք մտերիմ մարդկանց հետ: Նրանցին որևէ մեկը Ձեզ կտա լավ խորհուրդ, թե ինչպես հասնել հաջողության:
Կույս
Ինչպե՞ս է Ձեր առողջությունը: Այսօր ցանկալի է քայլեր ձեռնարկեք այն է՛լ ավելի ամրացնելու համար: Ավելի լավ է սնվեք, շատ քայլեք և եղեք լավատես: Այսօր ունեք համապատասխան տրամադրվածություն, որպեսզի հոգ տանեք Ձեր մարմնի համար:
Կշեռք
Դուք այսօր շատ լավ ժամանակ եք անցկացնում, որպեսզի անհանգստանաք ապագայի համար, և դա հիանալի է: Այսօր կկարողանաք հանգստանալ և մի լավ ուրախանալ՝ առանց որևէ տհաճ արդյունքների. անհրաժեշտ է օգտվել ընձեռված հնարավորությունից:
Կարիճ
Անընդհատ Ձեզ մոտ կհայտնվեն նոր գործեր, սակայն այսօր անհրաժեշտ է լինել առավելագույնս զգույշ և ուշադիր: Աշխատեք զերծ մնալ նոր նախագծերին մասնակցություններից կամ էլ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ լավ մտածեք:
Աղեղնավոր
Այսօր, ի զարմանս Ձեզ, շրջապատի մարդիկ կլինեն սիրալիր: Դուք էլ նրանց հանդեպ եղեք փոխադարձաբար բարեհամբույր և, կարելի է համարել, որ օրն ապարդյուն չի անցնի:
Այծեղջուր
Այժմ Ձեզ համար լարված ժամանակահատված է սիրելիի հետ հարաբերություններում: Ձեր կյանքում տեղի է ունեցել ինչ-որ նշանակալի իրադարձություն, և ոչ պակաս նշանակալից իրադարձություն էլ տեղի կունենա: Իսկ այսօր Ձեզ մնում է վայելել հանգստության ամեն րոպեն: Գնահատեք այդ պահը արժանիորեն:
Ջրհոս
Ձեր դրական լիցքերը և վառվռուն տրամադրությունը կօգնեն շրջապատի մարդկանց տեսնել կյանքի պայծառ կողմը: Լցրեք վառ գույներով նրանց օրը Ձեր ժպիտով և կտեսնեք, թե ինչ կստացվի: Դուք հաճելիորեն կզարմանաք ստացված արդյունքից:
Ձուկ
Ձեր կյանքը զգալիորեն թեթևացել է, քանի որ ամենակարևոր որոշումներն արդեն կայացված են: Ձեզ մնում է միայն թուլանալ և հետևել իրադարձություններին. գործեք այն դեպքում, երբ իսկապես դրա անհրաժեշտությունը կլինի:



