Ռուսաստանը և Աֆղանստանը քննարկում են Քաբուլին Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ մատակարարելու տարբեր տարբերակներ, Մոսկվային նախընտրելի է պայմանագրի վճարումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հաշվին: Այդ մասին RIA Novosti-ին հայտարարել է Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը:
«Գնելու համար անհրաժեշտ է գումար: Աֆղանստանի կառավարությունը դրամական միջոցներ չունի: Կքննարկվեն տարբեր տարբերակներ: Նրանք ցանկանում են անվճար հասնել առավելագույնին, մեր դիրքորոշումը այլ է, առևտրական հիմքով: Եթե Աֆղանստանի կառավարությունը միջոցներ չունի, ապա ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ միասին ունեն կոնկրետ պարտականություններ, թող նրանք ֆինանսական օգնություն տրամադրեն Աֆղանստանի կառավարությանը որոշակի առաջադեմ հարվածային տեսակի զենքեր գնելու համար»,- ասել է Քաբուլովը:
Քաբուլովը 2015 թվականի աշնանը հայտարարել էր, որ Աֆղանստանը հետաքրքրված է մի քանի Մի-35Մ ուղղաթիռների գնմամբ: Այդ ժամանակ նա հայտնել էր, որ պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2015 թվականի հոկտեմբերին: