Սիրելի հայորդիներ, ի Քրիստոս քոյրեր եւ եղբայրներ,
Նոր Տոմարով արդէն մտանք Մեծ Պահքի ամրոց:
Բոլորիդ մաղթում եմ Աստուածային առաջնորդութիւն ողջ ընթացքում եւ բոլորս այստեղ ս. Քաղաքում ամէն օր աղօթակից ենք, որ Տէրը Իր ողորմութեան դռները բացի մեր առաջ եւ ջնջելով մեր մեղքերն ու բացթողումները առաջնորդի մեզ աւելի ամրացնելով մեր սուրբ հաւատի մէջ եւ զօրացնի մեզ պատուիրանապահութեան, հայրենասիրութեան, խաղաղասիրութեան եւ հայասիրութեան մէջ:
Հաւատի, Սիրոյ եւ Յոյսի մէջ ամրանալով գնանք դէպի յաղթական Տէրը եւ Աստուածահրաշ Յարուցեալ Փրկիչը մեր՝ Յիսուս Քրիստոս:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Vardapet/posts/610218438994238
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



