Lurer.com-ը գրում է.
«Ինտերի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի և նորեկ Զլատան Իբրահիմովիչի մասին:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կրեսպոն աշխատել է նրանց երկուսի հետ էլ:
«Նրանց հետ աշխատելը անհավանական էր: Մոուրինյուն և Իբրահիմովիչը հաղթողներ են և հիանալի տղաներ: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ձեռք բերեցին ֆուտբոլային երկու բարձրակարգ գործիչների: Նրանցից մեկը լինելու է դաշտում, մյուսը`մարզչի դերում: Իբրահիմովիչն ու Մոուրինյուն կարող են կրկին «Մանչեսթեր Յունայթեդը» դարձնել հաղթող», - Կրեսպոյի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=229828&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել