Աքադները արևմտասեմական ցեղեր էին, պատկանում էին սեմական լեզվաընտանիքին, նրանց անունը առաջացել է Աքադ քաղաքի անունից: Աքադները շումերների հետ հաղորդակցվելու և տնտեսություն վարելու համար ստեղծեցին աքադա-շումերական բառարաններ, որոնք սկսել են ուսումնասիրել վերջին 20 տարիների ընթացքում միայն: Շումերերենի հետ համեմատած՝ աքադերենը աղքատ էր ձայնավորների և բաղաձայնների քանակով: Բնականաբար որոշ շումերական բառեր, երբ տրանսկրիպցիայի են ենթարկվում աքադերենով, աղավաղվում են (ինչպես օրինակ հիմա լինում է, երբ հայերեն բառը գրում ենք լատինատառով): Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հենց հայերենն է ցույց տալիս, թե շումերերեն բառը ինչպես կարդալ: Հայերեն բառերի 85-90 %-ի ծագումնաբանությունը անհայտ է, բայց այդ բառերի ծագումը կարող ենք հասկանալ շումերերենով: Օրինակ՝

 

«շոր» բառը շումերերեն նշանակում է «կտրել»: Այստեղից էլ առաջանում է հայերեն «կտոր» բառը:

 

Նույն «շոր» բառից ծագում է նաև «կաթնաշոռ» բառը, այսինքն՝  կտրված  կաթ:
Դիտարկենք շումերերեն և հայերեն լեզուներում մարմնի տարբեր մասերի անվանումները.
«ձեռք» – շումերերն «մատն», «կոշ», «տիգ»
«բազուկ» բառը և շումերերենում, և հայերենում ունի նաև «ուժ» արտահայտող իմաստ
«թև» – շումերերեն «կուռ», «կոշ»
«մեջք»- շումերերեն «բեջ» (գրաբար հայերենում նույն բառն է, պարզապես «դ»-ով):
Աքադերեն տրանսկրիպցիաներում շումերերեն «ջ»-ն գրվում է «դ»-ով: Սա կա նաև հայերենում:
«շալակ»- շումեր. «շելեկ»
«վիզ»-  շումերերն «շլինգ», «ուլն»
«ուլն» բառից առաջացել է հայերեն «ուլունք» բառը (վզնոց)
Կա նաև «կուլ տալ» արտահայտությունը, որը կապ ունի վզի հետ:
Շումերերնում «արմ» անվանում են թևի ծալվելու հատվածին (հայ.՝ «արմունկ» բառն է)
«դեմք»- շումեր. «նմուշ»
«ոտքի տակ» (ներբան)-  շումեր. «կին», «կնի»:
Կնիքը ինչպես գիտենք, իրենից ներկայացնում է հետք:
Շումերերեն «կնիք» անվանում էին փայտե գլանակին, որի վրա փորագրված էր: Երբ այն գլորում էին թաց կավի վրա, այն հետք  էր թողնում (վերջին «ք»-ն հայերենի հոգնակի թիվն է): Այսինքն «կնի» բառը ծագել է ոտքի տակի հետքից:
«ոտքի կոճ»- շումեր- «կոռ», «վեգ»
«ծունկ»- շումեր. «ծուն», «ծունգ»
«ուս»- շումեր. «կռնակ»
«հետույք»- շումեր. «ոռ» : Շումերենում «ոռ» առարկաների դեպքում նշանակում է հատակ, կենդանիների դեպքում՝ հետույք: Ի դեպ, այդ բառը մարդկանց համար չի օգտագործվել (այն ժամանակներում մարդիկ արդեն ունեին ամոթի զգացում:
«թոք»- շումեր. սակատ (հայերենում «սակատ» անվանում են կողքային մասի ներքին օրգաններին)
«ստուգ»- շումեր. «կերակրափող»: Բառը ծագում է «անցք» բառից: «ստուգն» շումերերնում նշանակում է կիրճ, խորխորատ, մեզ մոտ ստացել է «կերակրափող» իմաստը:
«ազատ» – շումեր. նշանակում է «գլուխ»:: Այս բառից հայերենում ծագում են բոլոր իշխանություն (գլուխ) արտահայտող բառերը: »ազատ» բառը կա շատ ժողովուրդների մոտ: Հարց  է ծագում. ո՞վ է ումից վերցրել: Բանն այն է , որ այդ բառը միայն հայերենում է պահպանվել սկզբնական՝ «գլուխ» իմաստով (հենց շումերերենով էլ բացատրվում է հետևյալ տողերի իմաստը. «երբ դու որսի գնասազատն ի վեր դեպի Մասիս…» , այսինքն՝ «գագաթն ի վեր՝ դեպի Մասիս):
«ազատ» անվանում են նայև զոխավոր բույսերին: Օրինակ՝ «գլուխ սոխ»:
«որովայն»- շումերերն «որով», «պարկ»
«արյուն»- շում. «արուն», «արին» (լինելով սեմական լեզու՝ աքադերենը աղավաղում է ձայնավորները, հոլովվում են բաղաձայնները):
Երկու տարբեր ազգերի միջև չի լինում այնպես, որ մարմնի մասերի անվանումները՝ մատներից մինչև կռնակ, համընկնեն:
Հիմա դիտարկենք մի քանի այլ բառեր.
այգի, բոստան – շումեր.  «կան»: Հայտնի է, որ խաղողի նոր տնկված այգին 4 տարի բերք չի տալիս: Մինչ բերք տալը խաղողի շիվերի արանքում մշակում են  այլ մշակաբույսեր: 4-րդ տարին կոչում են «կան», այսինքն՝ երբ այն և այգի է, և բոստան:
«Կան» բառին գումարվում է «չի» և ստացվում՝ «կանաչի»:
բուսականություն- շումերերեն  «կանաչի»
«սև»- շում. «սեա»
կարմիր- շումեր. «սոս»: Աճառյանի բառարանում բերվում է նախադասություն, որում թվարկված են բոլոր գույները, բացի կարմիրից.. կարմիրի փոխարեն գրված է «սոս»):
Հայ Աստվածը  ունի 36 անուն, բայց ամենահինը գրվում է «ԷՆԿԻ»: «էն» նշանակում է տեր, «կի»՝ երկինք: Առասպելը ցույց է տալիս, որ այն կապված է ջրի, ծովի հետ:
«Կե» սեպանշանը ունի ևս մեկ իմաստ, նշանակում է «կենդանի»: Այսինքն՝ հայ Աստծո անունը թարգմանվում է «տեր կենդանի»:
Հավատ- շում. «ներալ»: Հայերենում կա նախադասություն, որտեղ նշվում է. «նրանք ներալում են, որ օգնական ուժեր կգան...»:
Խուսափել, փախչել- շում. «կառնոյ»: Կա հայերեն նախադասություն. «նա զվարթությամբ մտնում էր կռվի դաշտ, և չէր կառնոյ մահվան»:
«Նեռ» (անտիքրիստ) բառը բառարաններում մեկնվում է Ներոն կայսեր անունից:
Իսկ շումերերնում «նեռ» նշանակում է հակառակորդ: Սեմական «սատանա» բառը նույնպես նշանակում է հակառակորդ: Այսինքն՝ այդ տերմինը՝ «նեռ» եղել է նաև նախաքրիստոնեական շրջանում:
Շումերերենը ցույց է տալիս մի օրինաչափություն, որ հայերենում «ն»-ն կարող  է ընկնել: Օրինակ՝
նայել- հայել
շնող- շող
Եթե հայերենում  «նեռ» բառի «ն»-ն հանենք, կստացվի «հեռ», որը նշանակում է հակամարտություն, թշնամիներ: Այսինքն՝ հայերեն «հեռ» և շումերերն «նեռ» բառը նույն բառն է, որին հետագայում տրվել է կրոնական իմաստ:
Կարգ, համար- շում. «նամ»:  Սրանից է ծագել նաև անգլերեն «նամբեր» բառը: Հայերենում գոյություն ունի «համբեր» բառ, որը նույնպես նշանակում է կարգ:
«Հավասար»- շումեր. «սար» («հավու»-ն քերականական  մասնիկ է):
Մարտ, կռիվ- շումեր. «մա»:
Ի դեպ, «կռիվ» բառը շումերերենում նույնն է, ինչ հայերենում՝ «կռիվ»:
Հավ- շում. «հու»  («ու»-ն պետք է կարդալ «աու»: այսինքն՝ «հաու»)
Ձուկ- շում. «վիշ» (անգլերեն «ֆիշ» բառը ծագել է այստեղից):
«Վիշավ» շումերերենում նշանակում է ծով, եթե մինչ այդ դրված է ձուկ նշանը՝ ծովի ձուկ: Հայերենում «վիշավ» նշանակում է կետ, ձուկ:
Կան նաև բազմաթիվ այլ բառեր, որոնք ակնհայտորեն համընկնում են շումերերեն նույն բառերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել