Ճիշտ սնվելու 7 կանոնLife.panorama.am-ը գրում է.

Ջուր. Խմեք մեկ բաժակ սնվելուց 15 րոպե առաջ: Սնունդը ջուր խմելով մի ընդունեք և մի խմեք սնվելուց հետո 40 րոպե: Այդպես դուք կապահովեք ձեր կերածի լիարժեք մարսումը:

Ջուրը պետք է լինի մաքուր և չգազավորված: Օրվա ընթացքում պետք է խմել 1.5-2 լիտր ջուր: Դրա մեջ կարող է մտնել նաև առանց շաքարի կանաչ թեյը:

Ժամանակային սահմանափակումներ. Քաղցրեղեն, յուղոտ սնունդ կարելի է ուտել, բայց մինչև ժամը 12-ը: Վերջին ուտելը պետք է լինի քնելուց 3-4 ժամ առաջ:

Բանջարեղեն. Պահպանեք «ափսեի կեսը» կանոնը: Ինչ էլ դուք ուտեք,  ձեր ափսեի կեսը պետք է լինի բանջարեղենը:

Ճարպ. Սա անհրաժեշտ է ոչ միայն գեղեցիկ մազերի և մաշկի, այլ նաև օրգանիզմի նորմալ գործունեության և ուղեղի աշխատանքի համար: Ճարպի անհրաժեշտ նորմայի ստացման լավ միջոց է օրական մեկ գդալ ձիթապտղի, կտավատի սերմի կամ կանեփի յուղ կուլ տալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել