1435323596_th_648x364_cms-image-0000290301Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին այսօր պաշտոնապես լքել են զբաղեցրած պաշտոնները:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախորդ շաբաթ բավարարել էր հրաժարականի մասին նրանց դիմումները: Դեռ հայտնի չէ, թե տվյալ պաշտոններում ովքեր կնշանակվեն:

Մինչ այդ տվյալ գերատեսչությունները ժամանակավորապես կղեկավարեն նրանց առաջին տեղակալները՝ պաշտպանության փոխնախարար Դավիթ Էբրալիձեն և հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Կտևան Ցիխելաշվիլին:

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Էկա Բեսելիան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք վստահում են վարչապետի որոշմանը և վստահ են, որ որոշումը կլինի խելամիտ:

Խիդաշելիի և Զաքարեիշվիլիի հրաժարականն անհրաժեշտ է եղել «Վրացական երազանք» դաշինքի փլուզումից հետո և կապված է հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

Խիդաշելին ու Զաքարեիշվիլին ներկայացրել են «Հանրապետական» կուսակցությունը, որը որոշել է առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել