2609Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան հնարավոր է՝ հեռանա ակումբից:

«Այս պահին Կոստան ապաքինվում է վնասվածքից: Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, ապա նա կկարողանա մասնակցել մեր թիմի առաջիկա հանդիպմանը:

Կոստան այս պահին «Չելսի»-ի ֆուտբոլիստ է, սակայն չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետո: Տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն ինչ կարող է տեղի ունենալ», – ասել է Կոնտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել