Girls_Girl_in_red_dress_sitting_on_a_chair_093594_Կարմիր գույնը միշտ էլ վեճերի առիթ է տալիս. այն մե՛կ ընկալվում է որպես բռնության խորհրդանիշ, մե՛կ խթանող և կյանքի վերադարձնող խորհրդանիշ:

Հմա՞յք, թե՞ վտանգ

Վերջին տարիներին բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կարմիր գույնը իսկապես ունակ է ազդելու գլխուղեղի գործառույթի վրա: Կարմիր գույնի հագուստը մարդուն ավելի գրավի՞չ է դարձնում, թե՞ նրանից բխող վտանգի մասին գաղտնի ուղերձ է պարունակում: Ե՛վ այս, և՛ այն, ընդ որում, կարևոր չէ՝ տղամա՞րդ է այդ հագուստը կրում, թե՞ կին:

Կարմիրը նվազեցնում է ախորժակը

Ինչպես պարզվել է, կարմիր գույնը միանգամայն կարող է նվազեցնել մարդու չափից ավելին ուտելու ձգտումը: Այն յուրահատուկ ազդանշան է:

Կարմիրը ոգևորում է

Կարմիր գույնը կարող է ոգևորիչ լինել աշխատանքում: Կարմիր գույն կրող մարդկանց կատարած աշխատանքը սովորաբար նկատվում և գնահատվում է հակառակ սեռի ղեկավարի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել